Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով երկրի զինված ուժերին անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ռազմական գործողություններ իրականացնել՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի ավագ խորհրդական Մոհամմադռեզա Նաղդին։
«Գերագույն առաջնորդն իր հրամանագրով, որը նախատեսում է ցանկացած աշխարհագրական կետում և ցանկացած իրավիճակում, առանց սահմանափակումների գործողություններ իրականացնելու պատրաստակամություն, զինված ուժերին լիակատար ազատություն է տվել թշնամուն պատասխանելու հարցում»,- ընդգծել է նա։
«Այս թույլտվության համաձայն՝ եթե թշնամին թույլ տա անգամ չնչին սխալ, զինված ուժերը կկարողանան համարժեք պատասխան տալ աշխարհի ցանկացած կետում, որտեղ անհրաժեշտ կհամարեն»,- նշել է Նաղդին։