Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասնակիցները առաջընթաց են գրանցել, սակայն կարևոր է թույլ չտալ հետընթաց։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցել։ Սա անհերքելի փաստ է։ Սակայն նախկինում եղել են նաև ձախողումներ, հետընթացներ և այն ամենի տապալման փորձեր, ինչը, թվում էր, արդեն հասանելիության սահմաններում էր։ Կցանկանայինք խուսափել նման զարգացումներից»,- RT-ին տված հարցազրույցում ասել է նա։