Հայաստանը չի կարող հավերժ մնալ ուրիշների շահերի ճամփաբաժնին՝ առանց սեփական քաղաքական հասցեի. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պատասխան Արմեն Գրիգորյանին

Հայաստանը չի կարող հավերժ մնալ ուրիշների շահերի ճամփաբաժնին՝ առանց սեփական քաղաքական հասցեի։

Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերություններն ու ռազմական ներկայությունը չկանխեցին 2020 թվականի պատերազմը, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և 2023 թվականին Արցախի հայաթափումը։ Վերջինս տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ՝ առանց նրանց գործուն միջամտության։

Հայաստանը պետք է ունենա քաղաքական անուն, ազգանուն և հասցե։ Բոլորի հետ համագործակցությունը կարևոր է, սակայն այն չի կարող փոխարինել երկրի ռազմավարական ընտրությանը։

Առանց որոշակի ուղղության բազմակողմ քաղաքականությունը Հայաստանին թողնում է աշխարհաքաղաքական անորոշության մեջ՝ ստիպելով մշտապես հարմարվել ուրիշների շահերին։ Մեզ անհրաժեշտ են գործընկերներ բոլոր ուղղություններով, սեփական ապագայի տեսլական և դրան հասնելու ճանապարհ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment