ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցչի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցչի հետ անձնական բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ պատերազմին վերջ դնելու նպատակով, որը, նրա կարծիքով, խոչընդոտ է Հանրապետական կուսակցության համար»,- գրում է պարբերականը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բարձրաստիճան օգնականներին և գործընկերներին հայտնել է, որ պատրաստ է վերսկսել Վենսի և Իրանի միջև բանակցությունները և նրան լիազորել է վարել դրանք։