Չինաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, NVIDIA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի սիրուհի Ալիսա Հուանգը Պեկինում է. գրել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ չինական հատուկ ծառայությունները տեղյակ են Ալիսա Հուանգի տեղակայվամ վայրի մասին։ Վերջինս ներգրավված է լրտեսական սկանդալում, որն առնչվում է NVIDIA-ի գլխավոր գործադիր տնօրենին։
Ավելի վաղ նրա բնակցության վայրն անհայտ է եղել այն բանից հետո, երբ Ջենսեն Հուանգը խոստովանել է ամուսնական կյանքից դուրս սիրավեպ ունենալու մասին, իսկ NVIDIA-ի տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել լրտեսության վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ։