Գիշերը ռազմարդյունաբերական և էներգետիկ օբյեկտներ են խոցվել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Հարձակումների ժամանակ ՌԴ զինվորականները ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենք և հարվածային անօդաչուներ են կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ համալիրներին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

«Այսօր գիշերը ՌԴ ԶՈւ–ն ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ համալիրներին», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Կիև քաղաքում խոցվել է.

«Հորնետ» տեսակի միջին հեռահարության անօդաչուներ արտադրող հրթիռատիեզերական արդյունաբերության ագրեգատների և բաղադրիչների գործարանը («Գեներատոր» գործարան)։

Կիևի մարզում խոցվել է.

Բրովարի արդյունաբերական ձեռնարկությունը («Պատրիոտ–Ուկրաինա» նոր գեներացիայի ավիացիա» ՍՊԸ), որի տարածքում գործում է «Ավիա ՅուԱ» ձեռնարկության արտադրական հարթակը, որտեղ տարբեր տեսակի անօդաչուներ են հավաքվում
Կուզմինցի արդյունաբերական ձեռնարկությունը («Կերատեմ» գործարան), որը բաղադրիչներ է արտադրում օպերատիվ-մարտավարական հրթիռներում օգտագործվող պինդ հրթիռային վառելիքների համար։
«Յագոտին» արդյունաբերական ձեռնարկությունը («Ստելլար Ջեթ»), որը անօդաչուների համար պինդ վառելիքով արագացուցիչներ է արտադրում։

Ժիտոմիր քաղաքում խոցվել է.

330 կՎ և 110 կՎ էլեկտրական ենթակայաններ, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։

Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար ապրանք հասցնող բեռնատար նավը Օդեսայի նավահանգիստ տանող ճանապարհին։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment