https://arm.sputniknews.ru/20261112/azh-i-tsetskrtuqi-pastvov-nakhadzernvats-varujti-tirakhum-garnik-davtjann-e-zhvoghvovurd-109256866.html
ԱԺ-ի ծեծկռտուքի փաստով նախաձեռնված վարույթի թիրախում Գառնիկ Դավթյանն է. «Ժողովուրդ»
ԱԺ-ի ծեծկռտուքի փաստով նախաձեռնված վարույթի թիրախում Գառնիկ Դավթյանն է. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն դիմել է ԱԺ՝ պահանջելով ծեծկռտուքի օրվա տեսագրությունները։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T10:57+0400
2026-11-12T10:57+0400
2026-11-12T10:58+0400
աժ (ազգային ժողով)
ծեծկռտուք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/16/88094624_1:0:2442:1373_1920x0_80_0_0_e07f497faa1daa2c3f618aeb73481217.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց նախաձեռնված քրեական վարույթի թիրախում ընդդիմադիր պատգամավորներն են։ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում իշխանական պատգամավորները չեն հայտնվելու, թեև հենց ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնության դրվագներն են հանրային ամենամեծ դժգոհության պատճառ դարձել։«Իրականում քրեական վարույթի շրջանակում թիրախում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը․․․ Մասնավորապես, իրավապահների բացատրությամբ՝ Գառնիկ Դավթյանն է մոտեցել և հարձակվել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա, ինչից հետո էլ իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի։ Այսինքն՝ փորձ կարվի միջադեպի պատասխանատվության հիմնական ծանրությունը տեղափոխել ընդդիմադիր պատգամավորի վրա։ Մինչդեռ կռիվը սկսվեց Տարոն Չախոյանի ելույթից հետո, որը ակնհայտորեն ամեն ինչ անում էր իրավիճակը լարելու համար, ինչը ֆիքսված է ուղիղ եթերում»,- գրում է «Ժողովուրդը»։Թիրախում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների օգնականները, քանի որ պաշտոնյայի գործունեությանը խոչընդոտելու հոդված է նաև առաջադրվել։ Նոյեմբերի 9-ին Sputnik Արմենիային գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությանը, այդ թվում՝ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրական անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելուն, ինչպես նաև կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելուն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29 Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծեծկռտուքից հետո ֆեյսբուքյան էջում գրեց. «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ»։ Իսկ կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/16/88094624_473:0:2304:1373_1920x0_80_0_0_1e8045a88c6aabbbadaf6cd30708662c.jpg.webp
աժ (ազգային ժողով), ծեծկռտուք
աժ (ազգային ժողով), ծեծկռտուք
Քննչական կոմիտեն դիմել է ԱԺ՝ պահանջելով ծեծկռտուքի օրվա տեսագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց նախաձեռնված քրեական վարույթի թիրախում ընդդիմադիր պատգամավորներն են։ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում իշխանական պատգամավորները չեն հայտնվելու, թեև հենց ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնության դրվագներն են հանրային ամենամեծ դժգոհության պատճառ դարձել։
«Իրականում քրեական վարույթի շրջանակում թիրախում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը․․․ Մասնավորապես, իրավապահների բացատրությամբ՝ Գառնիկ Դավթյանն է մոտեցել և հարձակվել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա, ինչից հետո էլ իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի։ Այսինքն՝ փորձ կարվի միջադեպի պատասխանատվության հիմնական ծանրությունը տեղափոխել ընդդիմադիր պատգամավորի վրա։ Մինչդեռ կռիվը սկսվեց Տարոն Չախոյանի ելույթից հետո, որը ակնհայտորեն ամեն ինչ անում էր իրավիճակը լարելու համար, ինչը ֆիքսված է ուղիղ եթերում»,- գրում է «Ժողովուրդը»։
Թիրախում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների օգնականները, քանի որ պաշտոնյայի գործունեությանը խոչընդոտելու հոդված է նաև առաջադրվել։
Նոյեմբերի 9-ին Sputnik Արմենիային գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29 Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։