Լևոն Քոչարյան. ՄԱԿ-ում հանդիպումների ընթացքում խոսել եմ Բաքվի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող դատավարության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԽԽՎ Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի կազմում Նյու Յորքում մասնակցեցի ՄԱԿ կատարած այցին՝ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

Երեք օրվա ընթացքում հանդիպումներ ունեցանք ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում նաև խոսել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող նոր սահմանադրության, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող դատավարության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների խնդիրների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment