Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան։ Նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:
Պատվիրակության ավտոշարասյունն արդեն լքել է «Վնուկովո» օդանավակայանի տարածքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բանագնացների հետ կհանդիպի օրվա առաջին կեսին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ արարողակարգի տեսանկյունից հանդիպումը կանցկացվի «ինչպես միշտ»։
Ավելի վաղ Քուշները հայտարարել էր, որ ինքը Սթիվ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա։ Նրա խոսքով՝ իրենք մտադիր են Ռուսաստանի նախագահի հետ քննարկել Ուկրաինայի հարցով նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում բարձրացված հարցերը։
Դրանից հետո Ուիթքոֆն ու Քուշները մտադիր են մեկնել Դուբլին՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու։