ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է TRIPP նախագծի շրջանակային համաձայնագրի վավերացման և մի շարք այլ ոլորտների վերաբերող օրենքներ։
Խոսքը ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) առնչությամբ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման օրենքի մասին է:
Պետության ղեկավարը ստորագրել է նաև Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը վերաբերող օրենքը, ինչպես նաև ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման մասին օրենքը։
Ստորագրված փաստաթղթերի շարքում են նաև «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքը և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում նախատեսող օրենսդրական փոփոխությունը։
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։