Ելիսեյան պալատի մոտ պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է անմիջապես Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի աչքի առջև։
Միջադեպը տեղի է ունեցել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի ժամանման ընթացքում։
Մակրոնն ու պալատի աշխատակազմը շտապել են օգնության հասնել զինծառայողին, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան դուրս են բերել արարողության վայրից։