Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա

Քաղաքականություն
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում:

Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Leave a comment