Ռուսաստանը կոչ է անում իսրայելական կողմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար Գազայի հատվածում իրավիճակի հետագա վատթարացում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Գազայի հատվածում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, մարդասիրական հասանելիությունը վերականգնելու համար և ապահովելու անհրաժեշտ օգնության մատակարարումը բոլոր կարիքավորներին»,- հայտարարել է դիվանագետը՝ նշելով, որ ներկայումս «խմելու ջրի, սննդի, վառելիքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի սուր պակաս կա»։
«Բժշկական հաստատություններն ու կոմունալ ծառայությունները գրեթե ամբողջությամբ կաթվածահար են»,- ասել է նա։