Գևորգյանի խցակիցները խմբի անդամներին հայտնել են, որ նոյեմբերի 10-ի առավոտյան Գևորգյանը գանգատվել է սրտի շրջանում ցավերից, ինչի համար իրենք դիմել են հիմնարկի աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով։ Աշխատակիցները կանչել են հերթապահ բուժակին, ով զննել է Արսեն Գևորգյանին, այնուհետև շտապ բժշկական օգնություն է կանչվել։ Խմբին փոխանցել են, որ երբ շտապօգնության անձնակազմը եկել է, Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։
Դիտորդների խմբի անդամները ցանկացել են ուսումնասիրել նաև Արսեն Գևորգյանի բժշկական փաստաթղթերը, սակայն դրանք չեն տրամադրվել՝ պատճառաբանությամբ, որ պարունակում են բժշկական և արդեն նաև նախաքննական գաղտնիք։ Նրանք կապ են հաստատել նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որտեղից ևս հրաժարվել են տրամադրել փաստաթղթերը՝ նույն պատճառաբանությամբ և նշել, որ խումբը չունի անձի՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ գրավոր համաձայնությունը։
«Դիտորդների խումբը նաև բազմիցս բարձրաձայնել է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասանելիության հետ կապված խնդիրները, որոնք էական խոչընդոտներ են ստեղծում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի նկատմամբ արդյունավետ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։ Տվյալ դեպքում խնդիրը հատկապես մտահոգիչ է, քանի որ խոսքը մահացած անձի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության մասին է։ Ակնհայտ է, որ Դիտորդների խումբը չէր կարող նախապես տեղեկացված լինել անձի մահվան մասին և մինչև նրա մահը ստանալ համապատասխան գրավոր համաձայնությունը։ Միաժամանակ, անձի մահից հետո նման համաձայնություն ստանալն այլևս հնարավոր չէ»,- հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը։
Շեշտվում է, որ ստեղծված իրավիճակում բժշկական գաղտնիքի պահպանման պահանջը փաստացի խոչընդոտում է մահվան հանգամանքների ուսումնասիրությանը և թույլ չի տալիս խմբին գնահատել՝ արդյոք անձին տրամադրվել է անհրաժեշտ և պատշաճ բժշկական օգնություն։
Խումբը նաև հիշեցնում է, որ բազմիցս բարձրաձայնել է ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին՝ մասնավորապես անդրադառնալով բժշկական օգնության և սպասարկման պատշաճ որակի, ժամանակին և անխոչընդոտ հասանելիության, մասնագիտացված բուժօգնության կազմակերպման, անհրաժեշտ հետազոտությունների իրականացման, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման հետ կապված թերություններին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։