Հասարակություն
11.11.2026 | 21:27
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից հետո Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկության գոտով ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։
Տեսանյութում երևում էր, թե ինչպես է վարորդը կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
ՆԳՆ-ից վարորդներին հորդորում են պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու զերծ մնալ վտանգավոր մանևրներից։