«ՄԵՆՔ ԿԱՆՔ»․ ամբողջական համերգային տեսագրությունն առաջին անգամ՝ YouTube-ում

2026 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային միջոցառման համերգային ծրագրի ամբողջական տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում՝ հասանելի դառնալով Հայաստանում, Սփյուռքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող հանդիսատեսին։

«Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը միավորել էր արցախյան երաժշտական ու պարային համույթներին, կրթական, մշակութային և ստեղծագործական նախաձեռնություններին։

Ըստ կազմակերպիչների նախնական տվյալների՝ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 400 մարդ, իսկ ամբողջ կրթամշակութային միջոցառման այցելուների թիվը գերազանցել է 9 հազարը։ Համերգային ծրագրին զուգահեռ ներկայացվել են ցուցահանդեսային և կրթական նախաձեռնություններ՝ ընդգծելով Արցախի մշակութային ժառանգության բազմազանությունն ու դրա շարունակական պահպանման կարևորությունը։

Համերգային ծրագրում ներկայացվել են արցախյան կատարողական արվեստի տարբեր ուղղություններ՝ ժողովրդական երաժշտություն, երգ ու պար և ժամանակակից երաժշտական կատարումներ։ Բեմում հանդես են եկել արցախյան ստեղծագործական համույթներ՝ ներկայացնելով իրենց արվեստն ու շարունակվող գործունեությունը։

Ամբողջական համերգային տեսագրության հրապարակումը հնարավորություն է տալիս ավելի լայն լսարանին ծանոթանալու Արցախի կենդանի մշակութային ժառանգությանը և այն պահպանող ու փոխանցող ստեղծագործական խմբերի աշխատանքին։ Մշակութային ժառանգությունը պահպանվում է ոչ միայն հիշողության, այլև դրա կրողների շարունակական գործունեության միջոցով։

«Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment