Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպման մասին:

«Լավ վերլուծել ենք մրցակցին։ Անհաջող խաղ ենք ունեցել Կիպրոսի դեմ, գիտենք՝ ինչի հաշվին են հաջողել, բայց հուսանք վաղը կկարողանանք փակել նրանց ուժեղ կողմերը։ Այդ ուղղությամբ շատ ենք աշխատել, կփորձենք խնդիրներ ստեղծել նրանց համար»,- ասել է մարզիչը։

Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:00-ին: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:

Leave a comment