Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը

Քաղաքականություն

11.11.2026 | 17:24

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հատուկ անդրադառնալով Երևան–Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությանը։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նշանակությունը երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնման տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրթամշակութային հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է Երևան–Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը՝ որպես զբոսաշրջային, մշակութային և կրթական կապերի ընդլայնման կարևոր գործոն։

Leave a comment