Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր։
Նախարար Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է նոյեմբերի 9-16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդման: Դեսպան Կոպիրկինն իր հերթին կարևորել է կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը:
«Ընդգծվել են միջթանգարանային համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման, երկխոսության հարթակների ձևավորման հնարավորությունները: Կողմերը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը՝ այս համատեքստում անդրադառնալով ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, դասագրքերի որակի բարելավմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
2027թ․ նշվում են Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2027 թ. հոբելյանները պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: