Ասուլիսում անդրադառնալով Ստեփանավանում ընտրությունների նախօրեին կալանավորված «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը նշեց. «Սրբուհի Գալյանի խոսքի մեջ չտեսա խղճի խայթի գեթ մեկ նշույլ, որ հասկանար, որ պետության հովանու տակ գտնվող երիտասարդ մարդը կալանավայրում մահացել է սրտի կաթվածից: Մարդ, որ ենթարկվել էր քաղաքական հետապնդումների… Սրբուհի Գալյանը «պայծառ» մտքեր էր արտահայտում Նիկոլփաշինյանական, ասում էր՝ դե մահեր լինում են և՛ կալանավայրերում, և՛ կալանավայրից դուրս… Այդպես Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում՝ քանի կան մեքենաներ, կլինեն նաև ավտովթարներ, կարծես մի դարակազմիկ արտահայտություն էր անում»։
Պատգամավորը նաև հիշեցրեց, թե ինչպես է Գալյանն արձագանքել կալանավայրերի վատ պայմանների վերաբերյալ հարցերին՝ ասելով՝ տանեմ, մեր տա՞նը պահեմ։
Սեւակ Խաչատրյանը խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ նշեց. «Ռոբերտ Քոչարյանին սրտի վիրահատությունից 10 օր հետո կալանավորեցին: Դատավորներն առանց աչքը թարթելու կալանք տվեցին և ուղարկեցին Կենտրոն ՔԿՀ: Ի դեպ, ինքս էլ Կենտրոն ՔԿՀ-ում եղել եմ: Այն խցում, որտեղ պահվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երևի խորհրդային տարիներին Վլադիմիրի բանտում պատժախցերն ավելի լավ պայմաններ են ունեցել, քան այն խուցն է, որտեղ պահվում է երկրորդ նախագահը:
Ընդհանրապես Սրբուհի Գալյանը լավ չի պատկերացնում՝ ինչ է կալանավայրը, չի հասկանում, որ կալանավայրերը դեռևս մահապատժի ենթարկվելու և խոշտանգվելու վայրեր չեն: Այսօր դարձել է այնպես, որ եթե դեմ ես Նիկոլ Փաշինյանի խունտայի վարած քաղաքականությանը, ուրեմն դու, ընտանիքդ, շրջապատդ, ընկերներդ պետք է պատրաստ լինեք քաղաքական, իրավական և այլ բռնաճնշումների ենթարկվելու…»։
Members of the National Assembly’s Armenia Alliance faction Anna Grigoryan and Sevak Khachatryan, along with lawyer Aram Orbelyan, hold a press conference at the office of Armenia’s second President Robert Kocharyan. Yerevan, Armenia
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է միայն կառավարության որոշումները ստորագրելը, իսկ մնացած ամեն ինչը, նրա ձեւակերպմամբ եզրահանգումներ և ենթադրություններ են։ Անդրադառնալով այն հարցին, թե ազատության մեջ գտնվելով՝ ՀՀ Երկրորդ նախագահը կարո՞ղ էր խոչընդոտել քննությանը, փաստաբանը հեգնեց՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել քննությանը քննիչների մտքերի վրա ինչ-որ կերպ ազդելով կամ նրանց տրամաբանության դասագիրք նվիրելով։
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: