ՌԴ-ն նախապատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը, որը ներառում է գլոբալ անվտանգությունը

https://arm.sputniknews.ru/20261111/rd-n-nakhapatrastel-e-hapk-gagatnazhvoghvovi-orakargy-vory-nerarum-e-glvobal-anvtangutjuny-109226109.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин открыл саммит ОДКБ в Москве

Sputnik Արմենիա

Путин открыл саммит ОДКБ в Москве

2026-11-11T17:12+0400

true

PT0M53S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109225204_265:0:1705:1080_1920x0_80_0_0_09fb9b029abaf19b7f3d84ce422a8833.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը մեկնարկել է նոյեմբերի 11-ին ՌԴ մայրաքաղաքում։

Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի այս տարվա նախագահող երկիր, գագաթնաժողովի օրակարգ է պատրաստել, որը գլոբալ անվտանգության հարցեր է ներառում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով։

«Ռուսական կողմը, որպես ՀԱՊԿ-ի գործող նախագահող երկիր, պատրաստել և կազմակերպության բոլոր անդամների հետ համաձայնեցրել է մեր նիստի օրակարգը, որը գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի քննարկում, ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության ամփոփում և մեր փոխգործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ նոր որոշումների ընդունում է ներառում», – նշել է ՌԴ նախագահը։

Խորհրդի նիստը մեկնարկել է Մոսկվայում։ Մասնակիցների թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովից հետո առաջնորդները մի շարք փաստաթղթեր կստորագրեն, այդ թվում՝ եզրափակիչ հռչակագիրը և մինչև 2030 թվականը ՀԱՊԿ-ի հակաահաբեկչական ռազմավարությունը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Հայաստանը 2024 թվականին հայտարարեց, որ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և դադարել է վճարել անդամավճարները։ Միևնույն ժամանակ կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման ընթացակարգ չի նախատեսում, ուստի հանրապետությունը պաշտոնապես շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ մեկտեղ։

Leave a comment