«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի գազալցակայանում թերլիցքավորում է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։

Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a comment