«ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։

Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության․

Leave a comment