Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.11.2026 | 16:20

Ստեփանավան համայնքում «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը ավագանու այսօրվա նիստում միաձայն ընտրվեց համայնքի ղեկավար։

«Գործարար» կուսակցության ցուցակով առաջադրված Արմեն Գրիգորյանը նախորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր ՔՊ ցուցակով։ Իսկ ավելի վաղ՝ 2020 թվականի նոյեմբերին՝ Փաշինյանը նրան նշանակել էր Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Ստեփանավան ՏԻՄ ընտրություններում Գրիգորյանի գլխավորած ուժն է ստացել ամենաշատ՝ 5506 ձայն կամ կողմ քվեների 41.54%-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 35.32%-ը։

Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը ստացել էր 2609 քվե. առաջին համարի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից 4 օր առաջ ընտրակաշառքի գործով կալանավորվել էր, նա երեկ մահացավ բանտում, ըստ նախնական վարկածի, սրտամկանի ինֆարկտից։

Ստեփանավանում 4-րդ ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, հավաքել էր 452 ձայն։

Ռոզա Վարդանյան

Leave a comment