Քաղաքականություն
11.11.2026 | 15:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ընթացող COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։
Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
Անթալիայում ընթացող COP31 – Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: