ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության պիլոտային ծրագիրը։ Նոյեմբերի 9-ից հայտերն արդեն ընդունվում են, իսկ վերջնաժամկետը ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ն է։ Այս մասին հայտնել է նախարարության ձեռներեցության վարչության պետ Դավիթ Բարսեղյանը։
Ինչու է դա կարևոր. Ծրագիրն ունի ընդգծված մարզային ուղղվածություն՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերին։ Այն հնարավորություն է տալիս ինչպես սկսնակներին, այնպես էլ գործող բիզնեսն ընդլայնողներին ստանալ ֆինանսական և մասնագիտական աջակցություն (չրանոցներ, ջերմոցներ, հյուրատներ, ավտոսպասարկում, թվային գործիքներ և այլն)։
Ծրագրի փուլերն ու առանցքային պայմանները.
-
1-ին փուլ (մինչև դեկտեմբերի 15). Դիմումների ընդունում։
-
2-րդ փուլ (Ուսուցում). Դիմած անձանցից ընտրվելու է 400 շահառու՝ միջազգային գործընկերների կողմից անցկացվող բիզնեսի, ֆինանսների և օրենսդրության դասընթացներին մասնակցելու համար։
-
3-րդ փուլ (Հավաստագիր և ֆինանսավորում).
-
Անհրաժեշտ միավորներ հավաքած 200 շահառու ստանալու է հավաստագիր։
-
Պարտադիր պայման է ԱՁ գրանցումը՝ բանկ դիմելուց առաջ։
-
Բանկը գնահատում է ծրագիրն ու ֆինանսավորման չափը։
-
-
Վերահսկողություն և պայմաններ.
-
Գումարն անմիջապես շահառուին չի տրվում. այն փոխանցվում է սարքավորումների/գույքի մատակարար ընկերություններին։
-
Շահառուն պարտավոր է աջակցությունը ստանալուց հետո առնվազն 12 ամիս իրականացնել բիզնես գործունեություն։
-