Ներկայացվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների՝ նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների ժամանակագրական մանրամասները.
- Ժամը 07:37 – Ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։
- Ժամը 07:40 – Ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։
- Ժամը 07:42 – Բուժքույրը մոտենում է խցին։
- Ժամը 07:43 – Ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։
- Ժամը 07:45 – Բուժքույրը դուրս է գալիս խցից՝ շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
- Ժամը 07:51 – Ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։
- Ժամը 08:10 – Շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։
- Ժամը 08:13 – Շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։
- Ժամը 08:23 – Անձին խցից դուրս են բերում պատգարակով։
- Ժամը 08:27 – 08:33 – Քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։