Շենգավիթի 133 մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ․ Shamshyan

Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, ովքեր աշխատում են «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում, հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ հիմքի փոսերը փորելու ժամանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին

Leave a comment