Թուրքիայում տեղի է ունեցել Փաշինյանի դիմավորման արարողությունը

Թուրքիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն:

Նա Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Leave a comment