«Եվրամիության մեր գործընկերները պետք է տեսնեն, որ ԵՄ ստանդարտները և ընդհանրապես ժողովրդավարության ստանդարտներն այստեղ ոտնահարվում են». Լենա Մաթեւոսյան

«Իշխանությունը ժողովրդավարության քողի ներքո երկիրը բռնապետության է վերածել»,- ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը: Նրա ձևակերպմամբ՝ Փաշինյանն իրեն եվրոպամետ է հռչակում ու ասում, որ ժողովրդավարության ջատագով է, սակայն զուգահեռ իրականությունում այլ գործողություններ է իրականացնում, մասնավորապես՝ քաղաքական հետապնդումներ՝ ընդդիմադիրների հանդեպ:

«Փաշինյանը հակառակ է գործում, Եվրամիության մեր գործընկերները պետք է տեսնեն, որ ԵՄ ստանդարտները և ընդհանրապես ժողովրդավարության ստանդարտներն այստեղ ոտնահարվում են… Պարոն Մարագոսին ուղղված մեր նամակում մանրամասն ներկայացված է պարոն Գևորգյանի մահվան դեպքը, նաև փաստաբանական խմբի հայտարարությունը… Մենք սպասում ենք պատշաճ արձագանքի, սպասում ենք, որ մեր գործընկերները կբարձրաձայնեն  այդ մասին, և այս դեպքը կստանա իր արձագանքը: Նաև հանրությունը նույնպես տեսնելու է, թե Փաշինյանն ամեն անգամ ինչ է անում, երբ մարդն ընդդիմադիր է, ոչ իշխանամետ…»,-ասաց Մաթեւոսյանը:

Ցույցն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment