ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում

Քաղաքականություն

11.11.2026 | 13:28

Այս պահին ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստ է ընթանում։ Մեր տեղեկություններով՝ նիստը հրավիրվել է քննարկելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին վերաբերող հարցը։

Ըստ տեղեկություններով՝ նրա դեմ բողոք է ներկայացրել քաղակտիվիստ Վարդգես Գասպարին։

Առայժմ կողմերից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։

Հիշեցնենք` դատական նիստերից մեկի ժամանակ, երբ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննվում, վիճաբանություն էր տեղի ունեցել Գասպարիի և Գեղամ Մանուկյանի միջև։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment