Ժամանակն է Փաշինյանին և Ալիևին ընդգրկել Մագնիտսկու գլոբալ ցուցակում. Աշոտյան

https://arm.sputniknews.ru/20261111/zhamanakn-e-pashinjanin-ev-alievin-yndgrkel-magnitsku-glvobal-cucakum-ashvotjan-109218093.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534027_166:0:1115:712_1920x0_80_0_0_f7449ed2cbef6bf4cc3b9d53ab4af432.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն աշոտյան, մագնիտսկու եվրոպական ակտ, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև

արմեն աշոտյան, մագնիտսկու եվրոպական ակտ, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև

Բաժանորդագրվել

Արմեն Աշոտյանը դժգոհել է Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ԵՄ պաշտոնյաների արձագանքի բացակայությունից:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վաղուց պետք էր ընդգրկել Մագնիտսկու գլոբալ ցուցակում` նրանց ստեղծած վարչակարգերի պատճառով։ Դատական նիստից հետո նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` խոսելով մեկուսարանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» անդամ Արսեն Գևորգյանի մահվան մասին։

Աշոտյանը շեշտեց` այդ մահը Հայաստանի իշխանությունների խղճի վրա է:

«Ալիևին և Փաշինյանին պետք է մտցնել այդ ցուցակի մեջ որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտողներ, այդ ամենը մարդկային զոհերով ուղեկցողներ։ Նրանց տեղը վաղուց է այդ ցուցակում»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Այս համատեքստում նա դժգոհեց արևմտյան քաղաքական գործիչների և պաշտոնյաների «չափազանց փխրուն սրտից», որոնք չափազանց ցավոտ են արձագանքում «անցանկալի» երկրներում նմանատիպ դեպքերին:

Աշոտյանը հիշեցրեց ռուսական մեկուսարանում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մասին, ինչը բուռն արձագանք էր առաջացրել Արևմուտքում և պատժամիջոցների առիթ դարձել: Ամերիկացի քաղաքական գործիչները հետագայում ստեղծեցին «Մագնիտսկու գլոբալ ցուցակը», ինչը ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների մեխանիզմ է, որը թույլ է տալիս անձնական սահմանափակումներ մտցնել (մուտքի արգելք և ակտիվների արգելափակում) ամբողջ աշխարհում այն անձանց դեմ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման մեջ:

ՀՀԿ փոխնախագահը կարծում է` եթե արևմտյան երկրներն իսկապես անկեղծ են ամբողջ աշխարհում մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրենց ձգտումներում, ապա նրանք պետք է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին ներառեն հիշյալ ցուցակում:

Leave a comment