«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ դեսպանին հանձնեց նամակ՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Երևանում ԵՄ դեսպանին հանձնեց նամակ, որտեղ մանրամասն նշված է Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները:

Այն փոխանցել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարիաննա Ղահրամանյանն ու պատգամավոր Լենա Մաթևոսյանը, ասաց Արեգա Հովսեփյանը։

«Մենք ամենայն մանրամասնությամբ ներկայացրինք իրավիճակը։ Դետալային քննարկում ունեցանք մեզ մտահոգող հարցերի շուրջ։ Պարոն դեսպանը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակի ու մեր մտահոգությունների վերաբերյալ։ Համապատասխան մոնիթորինգ կիրականացնեն մեր բարձրացրած հարցերի շուրջ ու հնարավորինս արագ կարձագանքեն»,– արդեն գրասենյակից դուրս գալով հայտնեց Հարությունյանը։

Leave a comment