Բժիշկը նշել է, որ սննդային հավելումները լուրջ վտանգ են ներկայացնում լյարդի առողջության համար, հատկապես երբ դրանց ծագումն ու իսկությունը կասկածելի են. այս մասին խոսել է Գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու և «Գեմոտեստ» լաբորատորիայի փորձագետ Եկատերինա Կաշուխը Լենտա-ին տված հարցազրույցում
«Շատերը սխալմամբ կարծում են, թե «բնական» հավելումներն ինքնին անվտանգ են։ Սակայն իրականում նման հավելումները հաճախ դառնում են դեղորայքային ծագման լյարդի վնասվածքների պատճառ։ Դրանց կազմում առկա որոշ էքստրակտներ մեծ չափաբաժիններով ընդունելու դեպքում կարող են թունավոր լինել հեպատոցիտների (լյարդի բջիջների) համար։ Ցավոք, մարդիկ հաճախ ինքնուրույն են նշանակում իրենց այդ հավելումները և որոշում դեղաչափերը՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու»,- պարզաբանել է Կաշուխը։
Բժիշկն ընդգծել է, որ հավելումների երկարատև, անվերահսկելի օգտագործումը մեծացնում է լյարդի վրա ընկնող թունավոր ծանրաբեռնվածությունը՝ հանգեցնելով բջջային վնասվածքների։
Բացի այդ, իրավիճակը հաճախ բարդանում է նրանով, որ լյարդի հետ կապված խնդիրները կարող են երկար ժամանակ ընթանալ առանց ախտանիշների. դրանք սովորաբար ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ վնասվածքներն արդեն բավականին խորացած են լինում։