«Զվարթնոց» օդանավակայանում՝ Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում, հայտնաբերվել է մահացած կնոջ մարմին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավի մեջ հանկարծամահ է եղել Լոռու մարզի բնակիչ 84-ամյա Անետա Ս.-ն։