https://arm.sputniknews.ru/20261111/khvostacav-lurj-ardzaganqel-patgamavvory-hajtnec-em-despani-het-handipman-manramasnery-109216961.html
Խոստացավ լուրջ արձագանքել. պատգամավորը հայտնեց ԵՄ դեսպանի հետ հանդիպման մանրամասները
Խոստացավ լուրջ արձագանքել. պատգամավորը հայտնեց ԵՄ դեսպանի հետ հանդիպման մանրամասները
Sputnik Արմենիա
Պատգամավորները ԵՄ դեսպանին նամակ են հանձնել, որտեղ մանրամասն ներկայացված են Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված որոշ հանգամանքներ։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T13:13+0400
2026-11-11T13:13+0400
2026-11-11T13:13+0400
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105324097_0:0:1600:901_1920x0_80_0_0_8a37e5041b87e07637b496da9f0caef0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը խոստացել է` մոնիտորինգ կիրականացնեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված հանգամանքները պարզելու համար։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը` ներկայացնելով ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպման մանրամասները։Ինչպես հայտնել ենք, այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ակցիա է իրականացնում` ի հիշատակ Ստեփանավանի համայնքապետի իրենց թեկնածու Արսեն Գևորգյանի, որը նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է ինֆարկտի պատճառով։ Ակցիան կրում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագիրը։Ակցիայի ընթացքում ԵՄ դեսպանի հետ հանդիպման մտան Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը, ինչպես նաև պատգամավոր Լենա Մաթևոսյանը։«Մենք ամենայն մանրամասնությամբ ներկայացրինք իրավիճակը, հանձնեցինք նամակը։ Դետալային քննարկում ունեցանք մեզ մտահոգող հարցերի շուրջ։ Պարոն դեսպանը բավականին շատ նշումներ կատարեց, խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին ու մեր մտահոգությունների վերաբերյալ։ Համապատասխան մոնիտորինգ կիրականացնեն մեր բարձրացրած հարցերի շուրջ ու վստահեցրել է` հնարավորինս արագ կարձագանքեն»,– ասաց Հարությունյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105324097_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2aba844a66108a0741231eeacaa95e20.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն
Բաժանորդագրվել
Պատգամավորները ԵՄ դեսպանին նամակ են հանձնել, որտեղ մանրամասն ներկայացված են Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված որոշ հանգամանքներ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը խոստացել է` մոնիտորինգ կիրականացնեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված հանգամանքները պարզելու համար։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը` ներկայացնելով ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպման մանրամասները։
Ինչպես հայտնել ենք, այսօր
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ակցիա է իրականացնում` ի հիշատակ Ստեփանավանի համայնքապետի իրենց թեկնածու Արսեն Գևորգյանի, որը
նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է ինֆարկտի պատճառով։ Ակցիան կրում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագիրը։
Ակցիայի ընթացքում ԵՄ դեսպանի հետ հանդիպման մտան Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը, ինչպես նաև պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
«Մենք ամենայն մանրամասնությամբ ներկայացրինք իրավիճակը, հանձնեցինք նամակը։ Դետալային քննարկում ունեցանք մեզ մտահոգող հարցերի շուրջ։ Պարոն դեսպանը բավականին շատ նշումներ կատարեց, խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին ու մեր մտահոգությունների վերաբերյալ։ Համապատասխան մոնիտորինգ կիրականացնեն մեր բարձրացրած հարցերի շուրջ ու վստահեցրել է` հնարավորինս արագ կարձագանքեն»,– ասաց Հարությունյանը։