Այս պահի դրությամբ գնաճը 4.3 տոկոս է. Մարտին Գալստյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս պահի դրությամբ գնաճը 4.3 տոկոս է»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Գալստյանի խոսքով՝ ԿԲ վերջին երկու հանդիպումների ընթացքում խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել տոկոսադրույքը, որովհետև Ա տիպի ռիսկերը, որոնք գնաճային են՝ իրենց բնույթով ավելի մեծ են ու գերակշռող. «Մեր գնահատմամբ՝ մեր քայլերը համարժեք են ստեղծված իրավիճակին ու ԿԲ խորհուրդն իր քայլերով շարունակելու է անել այնպես, որ մենք միջնաժամկետ հատվածում ունենանք գնաճի 3 տոկոս մակարդակ»: