Դատարանը նվազեցրել է Արմեն Աշոտյանի գրավի չափը` 25 մլն դրամից դարձնելով 10 մլն

https://arm.sputniknews.ru/20261111/datarany-nvazecrel-e-armen-ashvotjani-gravi-chapy-25-mln-dramic-dardznelvov-10-mln-109217291.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/14/97930469_24:0:1447:1067_1920x0_80_0_0_b5d297fb9546cd898f119653699b47e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, արմեն աշոտյան, գրավ

հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, արմեն աշոտյան, գրավ

Բաժանորդագրվել

Պաշտպանությունը միջնորդությունը հիմնավորել է ՀՀԿ փոխնախագահի ընկերների և ազգականների մուծած միջոցները վերադարձնելու անհրաժեշտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը նվազեցրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրավի չափը՝ 25 մլն դրամից դարձնելով 10 մլն դրամ:

Դատարանի այսօրվա նիստի ընթացքում Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց նվազեցնել գրավի չափը՝ հաշվի առնելով, որ 2 տարի առաջ 25 մլն դրամ գումարը հավաքագրվել է ընկերների և բարեկամների օգնությամբ:

Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերադարձնել նշված միջոցները։ Մելիքյանը միջնորդեց գրավի չափը նվազեցնել՝ սահմանելով մինչև 5 մլն դրամ:

Աշոտյանն իր հերթին նշեց, որ միջոցներն անհրաժեշտ են, այդ թվում՝ արտերկրում սովորող ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով:

«Խնդրում ենք 20 մլն դրամով նվազեցնել գրավի չափը, որպեսզի այդ գումարը վերադարձվի նրանց, ովքեր մուծել են այն», – ասաց Աշոտյանը:

Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ հաշվի առնելով դատավարության ընթացքում Աշոտյանի պահվածքը՝ նպատակահարմար է գտնում գրավի չափը նվազեցնել 15 մլն-ով՝ մինչև 10 մլն դրամ:

Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Օգոստոսի 31-ին տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։

Leave a comment