Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երկրորդ օրը

Բաժանորդագրվել

Բանակցությունների առաջին օրը պատվիրակությունները շփվելեն գրեթե 4 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բանակցային խմբում իր աղբյուրը:

«Սկսել ենք», – ասել է գործակալության աղբյուրը:

Նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին օրն էր։ Պատվիրակությունները շփվել են գրեթե 4 ժամ։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները դրանք կառուցողական է անվանել և հայտարարել, որ ամերիկյան կողմը ոգևորված է դրանց առաջին արդյունքներով:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները տեղի են ունենում Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանակցային խմբի ներկայացուցիչներից մեկը, հանդիպումն ուղղված է մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկմանը: Ուկրաինական կարգավորումը կլինի մասշտաբային քննարկման կետերից միայն մեկը։

Leave a comment