https://arm.sputniknews.ru/20261111/bzhishknery-qkh-en-mutq-gvortsel-arsen-gevvorgjani-mahvanic-hetvo-pastabanakan-tim-109208349.html
Բժիշկները ՔԿՀ են մուտք գործել Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ փաստաբանական թիմ
Բժիշկները ՔԿՀ են մուտք գործել Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ փաստաբանական թիմ
Sputnik Արմենիա
Փաստաբանների տեղեկություններով՝ Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, սակայն ՔԿՀ-ի բժշկական անձնակազմից նրան զննել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T11:20+0400
2026-11-11T11:20+0400
2026-11-11T11:20+0400
արսեն գևորգյան
մահ
փաստաբան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108414696_57:843:1443:1623_1920x0_80_0_0_e9a9af614fb871c46e1fd4189353bb50.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացումից հետո նրան ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկներին թույլ են տվել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել միայն նրա մահվանից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել Գևորգյանի փաստաբանական թիմը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:Փաստաբանների տեղեկություններով՝ Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, սակայն ՔԿՀ-ի բժշկական անձնակազմից նրան զննել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը։Փաստաբանական թիմը պնդել է նաև, որ Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից քաղաքական հետապնդում էր իրականացվում։ Նրանց գնահատմամբ՝ երկամսյա կալանքի անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայել է, քանի որ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում։Նրանք հայտարարել են, որ հետևողական են լինելու Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը։Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108414696_208:841:1293:1655_1920x0_80_0_0_d93494e99feb4062b1369ce8926a3f88.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն գևորգյան, մահ, փաստաբան
արսեն գևորգյան, մահ, փաստաբան
Բաժանորդագրվել
Փաստաբանների տեղեկություններով՝ Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, սակայն ՔԿՀ-ի բժշկական անձնակազմից նրան զննել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացումից հետո նրան ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, իսկ բժիշկներին թույլ են տվել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել միայն նրա մահվանից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել Գևորգյանի
փաստաբանական թիմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
Փաստաբանների տեղեկություններով՝ Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, սակայն ՔԿՀ-ի բժշկական անձնակազմից նրան զննել է ոչ թե բժիշկը, այլ բուժակը։
«Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում։ Բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո»,– մանրամասնել են փաստաբանները։
Փաստաբանական թիմը պնդել է նաև, որ Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից քաղաքական հետապնդում էր իրականացվում։ Նրանց գնահատմամբ՝ երկամսյա կալանքի անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայել է, քանի որ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում։
«Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում, և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն»,– ընդգծել են փաստաբանները։
Նրանք հայտարարել են, որ հետևողական են լինելու Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը։
Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով
նախաձեռնվել է քրեական վարույթ։