Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկել են Հայաստան–Եվրոպական Միություն համագործակցության զարգացումը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ Փաշինյանի՝ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին մասնակցելու շրջանակում։

Կառավարությունից հայտնել են, որ Մակրոնը ողջունել է ՀՀ վարչապետի այցը՝ նշելով, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հայ–ֆրանսիական ռազմավարական հարաբերությունների օրակարգը։

Փաշինյանն իր հերթին ընդգծել է Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձել են ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Sputnik Արմենիա

Leave a comment