Ներկայացուցիչների պալատը կասեցրել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի գործընթաց սկսելու փորձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կասեցրել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու գործընթաց սկսելու փորձը։

Կոնգրեսի ստորին մարմինը քվեարկել է Հեգսեթի դեմ ուղղված պաշտոնանկության բանաձևը հանձնաժողով վերադարձնելու օգտին։

Առաջարկն ընդունվել է 211 կողմ և 204 դեմ ձայներով։ Քվեարկությանը բացակայել են մեծ թվով օրենսդիրներ, այդ թվում՝ որոշ դեմոկրատներ, ովքեր, հնարավոր է, այլ պարագայում կաջակցեին նախաձեռնությանը։

Պաշտոնանկության բանաձևը ներկայացրել էր հանրապետական ​​Թոմաս Մասին, ով ներկայացնում է Կենտուկի նահանգը (նա նաև միակ հանրապետականն է եղել, ով դեմ է քվեարկել փաստաթուղթը հանձնաժողով վերադարձնելուն)։

Մասիի բանաձևը պարունակել է պաշտոնանկության ութ կետ։ Այն հիմնականում կենտրոնացած էր Իրանի հետ հնարավոր պատերազմի վրա, սակայն անդրադարձել է նաև Եմենում ու Վենեսուելայում իրականացված ռազմական գործողություններում Հեգսեթի ունեցած դերակատարմանը։

Ինչպես նշել է BBC-ն, բանաձևը կոմիտե վերադարձնելու որոշումը, ըստ էության, «վերջ է դնում» այդ նախաձեռնությանը։ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական հարթակում գրել է, որ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու փորձը «խայտառակ ձևով տապալվել է», իսկ Պենտագոնի ղեկավարին բնորոշել է որպես «ամերիկացի մեծ հայրենասեր»։

Leave a comment