2026թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ցեմենտի արտադրությունը աճել է 3․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 721.9 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը աճել է 3․3%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 72․8%-ով և կազմել 289,477.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 3․4%-ով և կազմել է 1,487,257.7 մ3։ Գիպսի արտադրությունը աճել է 39․1%-ով՝ կազմելով 30,629.0 տոննա։

Կրի արտադրությունը աճել է 44․4%-ով և կազմել 40,829.0 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 1․2%-ով՝ կազմելով 6,033.8 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 64․3%-ով և կազմել 94,857.6 տոննա։

Leave a comment