Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է  «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը: 

Վերջնիս մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան: 

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների դեմ ՀՀ Կառավարության քայլերին և իրականացվող միջոցառումներին: Ապատեղեկատվության դեմ պայքարում երկրի ղեկավարը կարևորել է պետական գերատեսչությունների ժամանակին արձագանքը և կիսվել անձամբ իր կողմից իրականացված փորձով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը:  

Leave a comment