Արսեն Գևորգյանի մահվան համար «Հայաստան» խմբակցությունը մեղադրում է Փաշինյանին ու նրա թիմին

https://arm.sputniknews.ru/20261110/arsen-gevvorgjani-mahvan-hamar-hajastan-khmbakcutjuny-meghadrum-e-pashinjanin-u-nra-timin-109194430.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109192517_195:0:1095:675_1920x0_80_0_0_a6ec69bbafe19e58961b6b81fc1a1ad3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արսեն գևորգյան, աժ (ազգային ժողով), մահ, «հայաստան» դաշինք, նիկոլ փաշինյան

արսեն գևորգյան, աժ (ազգային ժողով), մահ, «հայաստան» դաշինք, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քրեակատարողական հիմնարկում 46-ամյա Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում գործող իշխանություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարությունում։
Ինչպես հայտնի է, որ այսօր կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:

«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատուն ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանն են, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը»,– նշված է հայտարարության մեջ։

Ընդդիմադիր խմբակցության գնահատմամբ՝ Հայաստանում կալանքը վերածվել է քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։

«Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը»,– ընդգծել են խմբակցությունում։

Հայտարարության հեղինակները նաև հիշեցրել են, որ անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ և այլախոհներ։

«Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment