«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ պետք է լինի մանրակրկիտ և թափանցիկ քննություն։
Քննությունը, այդ թվում, պետք է պատասխանվի հետևյալ հարցերին.
- արդյո՞ք Գևորգյանն ուներ քրոնիկ խնդիրներ, որոնց մասին հայտնել էր քրեակատարողականին,
- ե՞րբ է վատացել Գևորգյանի ինքնազգացողությունը, այդ մասին (ինքը կամ խցակիցները) ե՞րբ են հայտնել քրեակատարողականի ծառայողներին և ինչպիսին է եղել քրեակատարողականի ծառայողների ռեակցիան/գործողությունները (րոպե առ րոպե),
- ե՞րբ է խնդրի մասին հայտնի դարձել բուժանձնակազմին և ինչպիսի՞ն են եղել վերջիններիս գործողությունները (րոպե առ րոպե)։
Այս հարցերի պատասխանները պետք է ժամ առաջ ներկայացվեն հանրությանը։
Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, թիմակիցներին և հարազատներին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: