ԱՄՆ–ի տնտեսական ճնշումն Իրանի վրա կուժեղանա. պետքարտուղար

https://arm.sputniknews.ru/20261110/amni-tntesakan-tshnshumn-irani-vra-kuzheghana-petqartughar-109193562.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175850_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ee83da203f1fe3b02ee9039238eafa42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարկո ռուբիո, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց

մարկո ռուբիո, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը օգոստոսի վերջին հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացում:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները մտադրված է առաջիկա ամիսներին ուժեղացնել տնտեսական ճնշումն Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Տնտեսական վնասը, որը մենք հասցնում ենք Իրանին, կուժեղանա, ոչ թե կնվազի։ Ըստ էության, այն ավելանալու է, ուստի մեկ, երկու կամ երեք ամիս հետո իրավիճակն Իրանի համար ավելի վատ է լինելու, քան հիմա»,–ասել է Ռուբիոն լրագրողներին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Իրանի շուրջ հակամարտությունը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։

Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացում։ Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց, որ «Տնտեսական մեկուսյալ» գործողության շրջանակում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի իշխանությունների և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման ցանկացած աղբյուր։

Խամենեին Պուտինին խնդրել է C–400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Իրանին. ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում նրանք կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment