ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում են Ելիսեյան պալատում։ Տեղեկությունը հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել։
Փաշինյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում է Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։