Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են․ Ուրալօղլու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ հարցը քննարկել է Հայաստանի իր գործընկերոջ հետ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման ուղղությամբ։

Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

Leave a comment