Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատասխանել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մարզական երկարակեցության վերաբերյալ հարցին, ինչպես նաև կանխատեսել է, թե երբ ֆուտբոլիստը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։
BBC-ին տված հարցազրույցում Մարտինեսը մասնավորապես նշել է.«Մենք ունենք վիճակագրություն։ Եթե փորձեիք վերլուծել մի ֆուտբոլիստի, ում մարզավիճակը վատթարանում է, կտեսնեիք, որ սա այդ դեպքը չէ։ Նրա ֆիզիկական տվյալները վկայում են, որ նա դեռ կարող է շարունակել խաղալ։
Կարծում եմ՝ հարցն ավելի շուտ այն է, թե երբ նա կզգա, որ եկել է ճիշտ պահը։ Նա շատ պահանջկոտ է ինքն իր նկատմամբ։ Երբ տեսնի, որ այլևս չի կարող օգտակար լինել թիմին, ինքնուրույն կորոշի ավարտել կարիերան»։
Աղբյուր՝ Armsport.am